Սպորտ

Դանի Ալվեշը ձերբակալվել և դատարանի որոշմամբ կալանավորվել է սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով

Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ, բրազիլացի Դանի Ալվեշը ձերբակալվել և դատարանի որոշմամբ կալանավորվել է սեռական ոտնձգություն կատարելու մեղադրանքով։

Դատարանը մերժել է գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։

Ենթադրյալ զոհը ուրբաթ օրը ցուցմունք է տվել այն մասին, որ Ալվեշը բռնի գործողություններ է արել իր նկատմամբ դեկտեմբերի 30-ին Sutton գիշերային ակումբում, ըստ ESPN-ի:

39-ամյա Ալվեշը հաստատել է, որ այդ ժամանակ եղել է գիշերային ակումբում, սակայն հերքել է որևէ անպատշաճ արարք է կատարել:

 

Հետևեք մեզ Telegram-ում։