Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ժամանել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սպորտ
21 Հունվարի, 22:10
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Հայաստան: Այս մասին հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը։
65-ամյա մասնագետն այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա, ծանոթացել ենթակառուցվածքներին:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Պետրակովին նվիրել է ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ։