Սպորտ

«Մանչեսթր Սիթին» հետաձգված խաղում տանում է կամային հաղթանակ «Տոտենհեմի» նկատմամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում 4-2 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ: Առաջին կես «Տոտենհեմը» առջևում էր 2 գնդակի առավելությամբ։ Գոլի հեղինակներ էին դարձել Դեյան Կուլուշևսկին և բրազիլացի պաշտպան Էմերսոն Ռոյալը։ 

Երկրորդ կեսում «Սիթին» ոչ միայն հավասարեցրեց հաշվի հավասարակշռությունը, այլև 2 գնդակի առավելությամբ հաղթեց սկզբունքային խաղում։ Դուբլի հեղինակ դարձավ Ռիհադ Մահրեզը, մեկական գոլով էլ աչքի ընկան Էրլինգ Հոլանդը և Խուլիան Ալվարեսը։ 

«Մանչեսթեր Սիթին» 42 միավորով շարունակում է մնալ երկրորդ տեղում: «Տոտենհեմը» 5-րդն է՝ 33 միավոր:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում։