«Բարսելոնան» հաղթում է խոշոր հաշվով և դուրս գալիս Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սպորտ
20 Հունվարի, 10:56
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Սեուտայի» հետ, հաղթեց 5-0 հաշվով և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր:
«Կապտանռնագույների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռոբորտ Լևանդովակին, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռաֆինիան, Անսու Ֆաթին ու Ֆրանկ Կեսիեն։ Կատալոնացիները դուրս եկան մրցաշարի քառորդ եզրափակիչ։