Սպորտ

Մեսսին և Ռոնալդուն հերթական անգամ խաղացին միմյանց դեմ

Մեսսին և Ռոնալդուն հերթական անգամ խաղացին միմյանց դեմ՝ այս անգամ «Պարի Սեն Ժերմենի» և «Ալ-Նասր» և «Ալ-Հիլալ» ակումբների լավագույն խաղացողների թիմի միջև ընկերական խաղում:

ՊՍԺ-ն հաղթեց 5-4 հաշվով, Մեսսին մեկ գոլ խփեց, իսկ Ռոնալդուն, որը վերջերս էր միացել «Ալ-Նասրին», դարձավ երկու գոլի հեղինակ:

Վերջին անգամ արգենտինացին և պորտուգալացին խաղադաշտում հանդիպել էին 2020 թվականի դեկտեմբերին՝ Չեմպիոնների լիգայի խաղարկության «Բարսելոնա»-«Յուվենտուս» խաղում (0:3): 

Հետևեք մեզ Telegram-ում։