Սպորտ

Հրաձիգ Բենիկ Խլղաթյանը՝ ISSF Grand Prix-ի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ներկայացուցիչ Բենիկ Խլղաթյանը 247,7 միավորով դարձել Է ISSF Grand Prix միջազգային մրցաշարի բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող ISSF GRAND PRIX մրցաշարում տղամարդկանց պայքարում հայ հրաձիգը 576 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղն ու անցել եզրափակիչ, որտեղ ցույց է տվել երրորդ արդյունքն ու նվաճել Հայաստանի թիմի երկրորդ մեդալը:

Ավելի վաղ Բենիկ Խլղաթյան և Էլմիրա Կարապետյան զույգը դարձել Էր ISSF Grand Prix միջազգային մրցաշարի փոխչեմպիոն՝ եզրափակիչում 14-16 հաշվով պարտվելով Վրաստանի թիմին:

Հետևեք մեզ Telegram-ում։