Չորեքշաբթի, 29 Նոյեմբերի 2023

USD399.31

EUR433.89

RUB4.42

Երևան -3 ℃

Рус Eng

Առաջատարներն անփոփոխ են մնացել

Սպորտ

19 Հունվարի, 22:26

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 83-րդ առաջնության և Հայաստանի կանանց 78-րդ առաջնության 7-րդ խաղափուլը։ Առաջատարներն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մրցաշարերում անփոփոխ են մնացել:

Տղամարդկանց մրցաշարում առաջատարը գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է, որը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր: Գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը և Արամ Հակոբյանը 4.5 միավորով կիսում են 2-5-րդ տեղերը:

Կանանց մրցաշարում առաջատարը կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանն է, որը 7 հնարավորից նույնպես վաստակել է 5 միավոր: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 4.5 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: Մրցաշարի ավարտին մնացել է 2 որոշիչ խաղափուլ։

Հետևեք մեզ Telegram-ում։
Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Բանակցե՞լ, թե՞ վերադառնալ «մահ կամ ազատության» սկզբունքին

Գոռ Մադոյան

Ուկրաինական ճակատ Պաղեստինում. Զելենսկու իսրայելական մղձավանջը