Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի առաջնության արդյունքներով կձևավորվեն հավաքականները

Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը կկայանա հունվարի 30-ից փետրվարի 4-ը` Դինամո մարզահամալիրում: Հունվարի 30-ին տեղի կունենանա վիճակահանությունը: Մրցումները կսկսվեն հունվարի 31-ից:

Եզրափակիչը կկայանա փետրվարի 4-ին: Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կպատրաստվի մայիսին կայանալիք աշխարհի առաջնությանը և հունիսին տեղի ունենալիք Եվրոպական խաղերին:

Փետրվարի 6-ին կմեկնարկի երիտասարդների Հայաստանի առաջնությունը: Երիտասարդ բռնցքամարտիկների համար նույնպես առաջնությունն ընտրական է: Ուժեղագույնները հանդես են գալու ապրիլին Երևանում կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնությունում:

 

Հետևեք մեզ Telegram-ում։