Սպորտ

«Նապոլին» դրամատիկ խաղում լքում է Իտալիայի գավաթի համար պայքարը՝ զիջելով 11-մետրանոցներով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում մրցել են «Նապոլին» և «Կրեմոնեզեն»։ Միանգամից նշենք, որ դրամատիկ խաղում հաջորդ փուլի ուղեգիր են վաստակել «Կրեմոնեզեի» ֆուտբոլիստները։ 

Հանդիպման հաշիվը բացել են հույրերը՝ 18-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Չարլզ Պիկելը։ «Նապոլիի» ֆուտբոլիստները առաջին խաղակեսում ոչ միայն հավասարեցրել են խաղի հաշիվը, այլև առաջ անցել հաշվի մեջ։ Գոլի հեղինակներ են դարձել Ժուան Ժեզուսն ու Ջովանի Սիմեոնեն՝ 33-րդ ու 36-րդ րոպեներին։ 87-րդ րոպեին հանդիպման հաշիվը հավասարեցրել է Ֆելիքս Աֆենա-Գյանը։

Լրացուցիչ խաղակեսերում կողմերը գոլի հեղինակ չեն դարձել, իսկ 11-մետրոնաոց հարվածաշարում ավելի ամուր են գտնվել «Կրեմոնեզեի» ֆուտբոլիստների նյարդերը (5:4)։ Այսպիսով «Նապոլին» դուրս մնաց Իտալիայի գավաթի համար պայքարից։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։