Վենեսուելացի պաշտպանը տեղափոխվել է «Ալաշկերտ»
Սպորտ
18 Հունվարի 2023, 8:31«Ալաշկերտի» կազմը համալրել է վենեսուելացի պաշտպան Դանիել Կարիլյոն։ Այս մասին տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը։
27-ամյա ձախ պաշտպանը երկար տարիներ հանդես է եկել Վենեսուելայի Պրիմերան ներկայացնող «Դեպորտիվո Լարա» ակումբում, որի կազմում անցկացրել է 133 հանդիպում։ 2021-ից փորձառու պաշտպանը հանդես էր գալիս Ֆինլանդիայի առաջատար ակումբներից KuPS-ում, որի կազմում դարձել է Ֆինլանդիայի կրկնակի գավաթակիր։
Դանիել Կարիլյոն ներկայացրել է Վենեսուելայի երիտասարդական հավաքականը, իսկ 2021-ին 2 խաղ է անցկացրել Ազգային թիմում՝ մասնակցելով Արգենտինայի և Էկվադորի հետ հանդիպումներին։
«Ունեի առաջարկներ եվրոպական առաջնություններից, սակայն մի քանի գործոնների համադրությամբ ընտրեցի «Ալաշկերտը»: Ակումբը և մարզիչը պատվախնդիր նպատակներ ունեն, ինչը հոգեհարազատ է ինձ: Անհամբերությամբ սպասում եմ թիմին միանալուն»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Կարիլյոն:
Նմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն