Սպորտ

ՊՍԺ-ն 10 մլն եվրո կվաստակի «Ալ Նասրի» և «Ալ Հիլալի» աստղային հավաքականի հետ ընկերական խաղից

ՊՍԺ-ն Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպման համար խոշոր գումար կվաստակի։

Հինգշաբթի՝ հունվարի 19-ին, փարիզցիները Էր Ռիադում կխաղան Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» և «Ալ Նասր» թիմերի աստղային հավաքականի հետ, որի կազմ է վերջերս տեղափոխվել Կրիշտիանու Ռոնալդուն:

«L' Equipe»-ի համաձայն՝ այդ խաղը ՊՍԺ-ին կբերի 10 միլիոն եվրոյից մի փոքր ավելի շահույթ։ Ակումբը 2022-23թթ. մրցաշրջանի բյուջեում ներառել է այդ գումարը, քանի որ ակնկալում է ավելի լավ ֆինանսական արդյունք ցույց տալ, քան նախորդ մրցաշրջանում, երբ փարիզցիները մոտ 369 միլիոն եվրոյի վնաս էին ունեցել։

Հետևեք մեզ Telegram-ում։