Սպորտ

Մուդրիկի տրանսֆերից 20.5 մլն ֆունտ-ստելինգ կհատկացվի ուկրաինացի զինվորականներին


Ինչպես հայտնի դարձավ, ուկրաինական «Շախտյորի» առաջատար Միխայիլ Մուդրիկը 88 մլն ֆունտ-ստերլինգի դիմաց տեղափոխվեց Լոնդոնի «Չելսի»։ Այսօր հայտնի են դարձել այս աստղաբաշխական գործարքի որոշ մանրամասներ։ «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը ներկայացրել է, որ, պայմանագրի համաձայն, լոնդոնյան ակումբը համաձայնել է Ուկրաինայում ընկերական հանդիպման մասնակցել։ Նախագահը նշել է նաև, որ պայմանագրից 20.5 մլն ֆունտ-ստերլինգ կհատկացվի ուկրաինացի ԶՈՒ-ին՝ օգնելու ռուսական զորքերի դեմ պայքարում։ 

«Այսօր մենք կարող ենք խոսել ուկրաինական ֆուտբոլի մասին՝ շնորհիվ ուկրաինական բանակի, ուկրաինացի ժողովրդի և ողջ քաղաքակիրթ աշխարհի ահռելի աջակցության։ Միայն ջանքերը միավորելով մենք կհաղթենք չարիքին, որը եկել է մեր տուն»,- ասել է Ախմետովը։

Նա նաև հավելել է, որ այդ պատճառով որոշում է կայացրել գործարկել «Ազովստալի սիրտը» նախագիծը, որը նախատեսված է օգնելու Մարիուպոլի պաշտպաններին և զոհված զինվորների ընտանիքներին: 

«Ես այսօր 25 միլիոն դոլար եմ հատկացնում մեր զինվորներին և նրանց ընտանիքներին օգնելու համար: Գումարը կօգտագործվի տարբեր կարիքների համար՝ սկսած բժշկական և պրոտեզային բուժումից, հոգեբանական աջակցությունից, մինչև կոնկրետ պահանջների բավարարում»,- ընդգծել է Դոնեցկի «Շախտյորի» նախագահը՝ հույս հայտնելով, որ հաղթանակից հետո նրանք «Չելսիի» հետ ընկերական հանդիպում կանցկացնեն Դոնեցկի «Դոնբաս Արենայում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում։