Սպորտ

«Արսենալը» հաղթում է հույսիսլոնդոնյան դերբիում և ամրապնդվում 1-ին հորիզոնականում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում իրար հետ մրցեցին Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտնեհեմը»։ Հյուսիսլոնդոնյան սկզբունքային դիմակայությունում ուժեղ գտնվեցին Միկել Արտետայի սաները։  

Առաջին խաղակեսն անցավ «զինագործների» շոշափելի խաղային առավելության պայմաններում և նախքան ընդմիջում՝ Միկել Արտետայի թիմը երկու գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։ «Արսենալի» կազմից աչքի ընկավ Մարտին Էդեգորը, իսկ Ուգո Լյորիսը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Երկրորդ խաղակեսում գոլերը չգրանցվեցին։ 

Այսպիսով «Տոտենհեմն» իր ակտիվում ունի 33 միավոր և 5-րդն է մրցաշարային աղյուսակում։  «Արսենալը» 47 միավորով առաջինն է, և 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Ման․Սիթիի» նկատմամբ։