Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը միացել է «Ալաշկերտին»

«Ալաշկերտի» կազմը համալրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն։ Այս մասին հայտնում է ակումբի լրատվության բաժինը։ 

30-ամյա ֆուտբոլիստը «Ալաշկերտ» է տեղափոխվել «Արարատ-Արմենիայից»՝ վարձավճարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը։ 

Հայաստանի Ազգային հավաքականի կազմում անցկացրած խաղերում ծագումով կոլումբացի կիսապաշտպանը դարձել է գոլերի հեղինակ՝ գրավելով Խորվաթիայի և Էստոնիայի հավաքականների դարպասը։   

«Շնորհակալ եմ «Ալաշկերտի» մարզչական շտաբին և ղեկավարությանը՝ այս հնարավորության համար: Եկել եմ «Ալաշկերտ» հաջողելու և թիմին օգտակար լինելու մեծ ցանկությամբ: Բոլորս միասին մեծ աշխատանք ենք տանում, որպեսզի հասնենք մեր առջև դրված նպատակներին: Vamós, «Ալաշկերտ»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Անգուլոն:

Հետևեք մեզ Telegram-ում։