Սպորտ

Երկրորդ տուրից հետո Մանուել Պետրոսյանը միանձնյա առաջատարն է

Այսօր կայացել է Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության և Հայաստանի կանանց 78-րդ առաջնության 2-րդ խաղափուլը։

Տղամարկանց մրցաշարում հաղթանակներ են տոնել Սամվել Տեր-Սահակյանը, Արամ Հակոբյանը, Մանուել Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը, որոնք համապատասխանաբար պարտության են մատնել Տիգրան Հարությունյանին, Զավեն Անդրիասյանին, Սարգիս Սարգսյանին և Արմեն Բարսեղյանին: Ոչ-ոքի է գրանցվել Ռոբերտ Հովհաննիսյանի և Տիգրան Պետրոսյանի պարտիայում:

Երկրորդ տուրից հետո տղամարդկանց մրցաշարում միանձնյա առաջատարը գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է, որն ունի 2 միավոր:

Կանանց մրցաշարում հաղթանակներ են գրանցել Սուսաննա Գաբոյանը, Պոլինա Կոբակը, Արփինե Գրիգորյանը և Վերոնիկա Խաչատրյանը, որոնք համապատասխանաբար պարտության են մատնել Աննա Խաչատրյանին, Մարիա Գևորգյանին, Նարինե Գասպարյանին և Նվարդ Հայրապետյանին: Միակ ոչ-ոքին գրանցվել է Ասյա Եդիգարյանի և Աստղիկ Հակոբյանի խաղում:

Այս պահին կանանց մրցաշարում միանձնյա առաջատարը կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանն է, որն ունի 2 միավոր: