Սպորտ

Հայ հրաձիգներն արծաթե մեդալներ են նվաճել ISSF-ի Գրան Պրիում

Սլովենիայի Ռուժ քաղաքում ընթացող ISSF GRAND PRIX մրցաշարում Բենիկ Խլղաթյան և Էլմիրա Կարապետյան թիմային զույգը դարձել է փոխչեմպիոն։ 

Հայ մարզիկները 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում մտել են եզրափակիչ փուլ, որտեղ 14/16 հաշվով նվաճել են արծաթե մեդալ։

Օդամղիչ հրացան, անհատական, 10մ, 60 կրակոց
Հրաչ Բաբայան 620.8՝ 43-րդ տեղ

Օդամղիչ ատրճանակ, անհատական, 10մ, 60 կրակոց
Էլմիրա Կարապետյան 579 /ֆ՝144.5/՝ 7-րդ
Բենիկ Խլղաթյան 574՝ 10-րդ

Թիմային MIX, 10մ, 30+30 կրակոց
Բենիկ/ 293/ + Էլմիրա /281/ ֆ՝ 14:16՝ 2-րդ