Սպորտ

Կայացել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջմությունների առաջին տուրը

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության և Հայաստանի կանանց 78-րդ առաջմության առաջին տուրը:

Տղամարկանց մրցաշարում հաղթանակներ են տարել Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը և Մանուել Պետրոսյանը, որոնք համապատասխանաբար պարտության են մատնել Սամվել Տեր-Սահակյանին, Մամիկոն Ղարիբյանին և Արմեն Բարսեղյանին: Միակ ոչ-ոքին գրանցվել է Տիգրան Հարությունյանի և Հակոբյան Արամի խաղում։

Կանանց մրցաշարում հաղթանակներ են տոնել Արփինե Գրիգորյանը, Նարինե Գասպարյանը, Մարիա Գևորգյանը և Աստղիկ Հակոբյանը, որոնք համապատասխանաբար պարտության են մատնել Սուսաննա Գաբոյանին, Պոլինա Կոբակին, Ասյա Եդիգարյանին և Նվարդ Հայրապետյանին: Կանանց մրցաշարում միակ մեկ ոչ-ոքին գրանցվել է քույրեր Աննա և Վերոնիկա Խաչատրյանների խաղում: