Սպորտ

«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում կմրցի «Բարսելոնայի» հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի երկրորդ զույգում կատալոնական «Բարսելոնան» մրցեց «Բետիսի» հետ: Կատալոնացիները 40-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկու գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն 77-րդ րոպեին Նաբիլ Ֆեկիրը հավասարեցրեց հաշիվը։ Լրացուցիչ ժամանակում Անսու Ֆատին կրկին խոցեց «Բետիսի» դարպասը, սակայն սևիլիացիները 101-րդ րոպեին Լորեն Մորոնի գոլի շնորհիվ փրկվեցին պարտությունից։

Խաղի ելքը վճռվեց 11-մետրանոց հարվածաշարով (4-2), որտեղ ուժեց գտնվեցին Չավիի սաները և եզրափակչում կխաղան «Ռեալի» հետ: