Սպորտ

Մադրիդի «Ռեալը» հաղթեց և դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մադրիդի «Ռեալը» հաղթեց և դուրս եկավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իսպանիայի Սուպերգավաթի առաջին կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 11-մետրանոցներով հաղթեց «Վալենսիային»: Հիմնական և լրացուցիչ ժամանակի արդյունքներով գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1:

«Ռեալի» կազմում 39-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման, իսկ «Վալենսիայի» կազմում հաշիվը հավասարեցրեց Սամուել Լինո՝ 46-րդ րոպեին։ 11-մետրանոց հարվածաշարով՝ 4-3 ավելի դիպուկ էին մադրիդյան թիմի ֆուտբոլիստները:

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայության շրջանակում կմրցեն «Բարսելոնան» ու «Բետիսը», որը կկայանա հունվարի 12-ին` Երևանի ժամանակով 23:00-ից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական