Սպորտ

Աստղաբաշխական առաջարկ. արաբական «Էլ կլասիկոն» կարող է լինել Մեսսիի և Ռոնալդուի մասնակցությամբ

Աստղաբաշխական առաջարկ. արաբական «Էլ կլասիկոն» կարող է լինել Մեսսիի և Ռոնալդուի մասնակցությամբ

Սաուդյան Արաբիայի առաջնությունում Լիոնել Մեսսին կարող է միանալ Կրիշտիանու Ռոնալդուին։

Իսպանական «Mundo Deportivo»-ն գրում է, որ «Ալ Հիլալը» ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվողին և պատրաստ կլինի տարեկան 300 միլիոն դոլար աշխատավարձ առաջարկել: Այդ գումարի զգալի մասը կհատկացվի պետական գանձարանից։

Արգենտինացու պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ։ «ՊՍԺ»- ն ներկայումս բանակցություններ է վարում այն երկարաձգելու ուղղությամբ։

Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ նման մասշտաբի երկու խաղացողների համալրումը առաջնությունում զգալիորեն կբարձրացնի հետաքրքրությունը լիգայի նկատմամբ, իսկ դա, իր հերթին, կմեծացնի երկրի հնարավորությունները՝ ընդունելու ԱԱ-2030-ը: Հատկանշական է, որ երկու ակումբների մրցակցությունը Սաուդյան Արաբիայում «Էլ կլասիկոյի» նշանակություն ունի։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրիշտիանու Ռոնալդուն տեղափոխվել էր «Ալ Հիլալի» գլխավոր մրցակից թիմ՝ «Ալ Նասր»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական