Սպորտ

«Միլանը» 2008թ. հետո առաջին անգամ լքում է Իտալիայի գավաթի համար պայքարը 1/8 եզրափակչից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Միլանը» 2008թ. հետո առաջին անգամ լքում է Իտալիայի գավաթի համար պայքարը 1/8 եզրափակչից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Միլանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտվեց «Տորինոյին» և դուրս մնաց հետագա պայքարից։

Լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսի 114-րդ րոպեին «Տորինոյի» կազմում գոլի հեղինակ դարձավ Միշել Ադոպոն։ 

«Ռոսոներիները» 14 տարվա ընթացքում առաջին անգամ պարտվեցին մրցաշարի այս փուլում։ 2008 թվականի դեկտեմբերի 3-ին «Միլանը» Կարլո Անչելոտիի գլխավորությամբ սեփական հարկի տակ պարտվել էր «Լացիոյին» (1:2):

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական