Սպորտ

Իտալիայի գավաթ. Միլանի «Ինտերը» լրացուցիչ ժամանակում կոտրեց «Պարմայի» դիմադրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի գավաթ. Միլանի «Ինտերը» լրացուցիչ ժամանակում կոտրեց «Պարմայի» դիմադրությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում մրցեցին Միլանի «Ինտերը» և «Պարման»: Հանդիպումը անցավ գերլարված պայքարում, խաղի հիմնական ժամանակում կողմերը փոխանակվեցին մեկական գոլերով: Հաղթողին որոշելու համար թիմերին անհրաժեշտ էր լրացուցիչ ժամանակ: Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացել է «Պարմայի» ֆուտբոլիստ Ստանկո Յուրիչը։ 88-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Իսկ «ներաձուրիների» հաղթանակ բերեց Ֆրանչեսկո Աչերբին 110-րդ րոպեին:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 67-րդ րոպեին։ Խաղի տեսությունն՝ այստեղ։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական