Հունվարի 12-22-ը տեղի կունենա շախմատի Հայաստանի տղամարդկանց 83-րդ առաջնությունը ևՀայաստանի կանանց 78-րդ առաջնությունը։
Բացման արարողությունները տեղի կունենան 2023թ․ հունվարի 12-ին, ժամը 15։00-ին՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում։
Խաղերը տեղի են ունենալու ամեն օր՝ առանց հանգստյան օրերի․ խաղերի սկիզբն ամեն օր ժամը 15։00-ին։ Վայրը՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց։
Մասնակցում են՝ Պետրոսյան Մանուէլ, Հակոբյան Արամ, Տեր-Սահակյան Սամվել, Հովհաննիսյան Ռոբերտ, Անդրիասյան Զավեն, Պետրոսյան Տիգրան, Հարությունյան Տիգրան, Ղարիբյան Մամիկոն, Բարսեղյան Արմեն, Սարգսյան Սարգիս։
Հայաստանի կանանց 78-րդ առաջնությանը մասնակցում են՝ Գևորգյան Մարիա, Գաբոյան Սուսաննա, Հակոբյան Աստղիկ, Խաչատրյան Աննա, Խաչատրյան Վերոնիկա, Գասպարյան Նարինե, Գրիգորյան Արփինե, Եդիգարյան Ասյա․ Կոբակ Պոլինա, Հայրապետյան Նվարդ։