Երեկ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը հայտարարել է. «Եթե Զիդանը զանգի, ես հեռախոսը նույնիսկ չեմ վերցնի։ Միգուցե նրա համար մրցույթ կազմակերպվի, որ աշխատանք գտնի»։
Այս խոսքերի համար Լե Գրեն քննադատվել է մի շարք անվանի մարզիկների, պաշտոնյանների և ակումբների կողմից։ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն գրել է. «Զիդանը Ֆրանսիան է։ Մի արհամարհեք լեգենդին»: Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան պաշտոնյային կոչ է արել ներողություն խնդրել։ «Ռեալը» ևս դատապարտել է Լե Գրեի խոսքերը։
Այսօր ՖՖՖ նախագահը ներողություն է խնդրել Զիդանի մասին խոսքերի համար։
«Ես կցանկանայի ներողություն խնդրել այս արտահայտությունների համար, որոնք բացարձակապես չեն արտացոլում իմ մտքերի ընթացքը, ինչպես նաև ոչինչ չեն արտահայտում իմ վերաբերմունքի մասին, թե ինչպիսի խաղացող է եղել Զիդանը և ինչպիսի մարզիչ է դարձել։
Ես «RMC»-ին հարցազրույց տվեցի, որը չպետք է տայի, քանի որ դրա ընթացքում նրանք փորձեցին հակասություններ առաջացնել և Դիդյե Դեշամին հակադրել Զինեդին Զիդանին: Սրանք ֆրանսիական ֆուտբոլի երկու հիմնասյուներն են։
Ես ընդունում եմ, որ անփույթ եմ գտնվել, որոնք հանգեցրել են թյուրիմացությունների: Զինեդին Զիդանը գիտի, որ ես, ինչպես և ողջ ֆրանսիացի ժողովուրդը, նրան վերաբերվում ենք անսահման հարգանքով», -ֆեդերացիայի ղեկավարի խոսքերն է մեջբերել «Ֆրանս-պրես»-ը։