ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն իր ելույթում հայտարարել է, թե իրենց առաջին ցանկությունն է, որ օգնեն՝ սխալները ցույց տալով, ոչ թե փնովելով։
Ըստ նրա, թե մեղադրանքներն են նույնը, թե ելույթները. «Ընդդիմախոսների մեկնաբանությունները կամ կարծիքները եղել են 2 տարի առաջ, 3 տարի առաջ։ Չի փոխվում, որովհետև չկա ասելիք, կա միայն ցանկություն՝ փնովելու ՀՖՖ-ին»։
Նիկողոսյանը նաև խոսել է ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին. «Կառավարության վաղվա նիստում կհաստատվի ՀՖՖ տրամադրվող աջակցությունը։ Կլինի մոտ 5 մլրդ դրամ, որի կեսը կհատկացվի վաղը։ ՀՀ չորս մարզերում կկառուցվեն ֆուտբոլի դպրոցներ՝ իրենց բոլոր ենթակառուցվածքներով»։