Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն հիվանդանոցում հրաժեշտ է տվել ընտանիքի անդամներին և ընկերներին։ Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Նախկինում Պելեի մոտ ախտորոշվել էր սրտի անբավարարություն, ինչպես նաև գիտակցության խափանում, ինչի պատճառով նա չէր կարողանում հոգալ իր մասին։
Վերջին ամիսներին Պելեն քիմիաթերապիա է անցել (2021թ.-ին նրա մոտ հաստ աղիքի քաղցկեղ են ախտորոշել), որը, սակայն, դրական արդյունք չի տվել։