Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում առաջնության առաջատար «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում էին նվազագույն հաշվով՝ 1-0․ 11 մետրանոցից աչքի էր ընկել Բենրաման։ Երկրորդ խաղակեսում «Արսենալին» հաջողվեց շրջել հանդիպման ընթացքը. 53-րդ րոպեին Սական հավասարեցրեց հաշիվը, 5 րոպե անց Գաբրիել Մարտինելին առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 69-րդ րոպեին Էդի Նկետիան խփեց «զինագործների» երրորդ գոլը։
Այս խաղից հետո «Վեսթ Հեմն» իր ակտիվում ունի 14 միավոր և 16-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Արսենալը» 40 միավոր ունի և 7 միավորով առաջ է երկրորդ տեղում ընթացող «Նյուքասլից»։