Հոլանդական ՊՍՎ-ի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ակումբը հարձակվող Կոդի Գակպոյի տրանսֆերի հարցում վերջնական համաձայնության է հասել «Լիվերպուլի» հետ։
23-ամյա հարձակվողը շուտով կմեկնի Անգլիա, որտեղ պետք է անցնի անհրաժեշտ ձևակերպումները՝ տրանսֆերն ամբողջապես ավարտելու համար։ Երկու ակումբներն էլ տրանսֆերի արժեքի վերաբերյալ հայտարարություններ չեն անում։
«Սակայն սա ռեկորդային տրանսֆեր է ՊՍՎ-ի համար»,- ասել է ՊՍՎ-ի գլխավոր տնօրեն Մարսել Բրանդսը:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի «Լիվերպուլը» ֆուտբոլիստի համար կվճարի 37 մլն ֆունտ ստերլինգ գումարած 13 մլն ֆունտ ստելինգ բոնուսներ։