Սպորտ

Ռոնալդուն կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի կողմից սուրբծննդյան շքեղ նվեր է ստացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ռոնալդուն կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի կողմից սուրբծննդյան շքեղ նվեր է ստացել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ Ջորջինա Ռոդրիգեսը Սուրբ Ծննդին ամուսնուն նվիրել է 300 հզ․ ֆունտ ստերլինգ արժողությամբ «Rolls Royce Dawn» լյուքս դասի ավտոմեքենա:

Հրապարակված լուսանկարներում երևում է, որ Ջորջինա նվերներ է նախապատրաստել նաև իր երեխաների համար։ 

«Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա նախկին հարձակվողը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլից Պորտուգալիայի հավաքականի դուրս մնալուց հետո այժմ ժամանակ է անցկացնում իր ընտանիքի հետ։

Հիշեցնենք, որ «Մանչեսթր Յունայթեդից» հեռանալուց հետո պորտուգալացին նոր ակումբի փնտրտուքների մեջ է։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Կրիշտիանուն ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Սաուդիան Արաբյան ներկայացնող «Ալ Նասր» ակումբ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական