«Պորտուգալացի Ռոնալդուն աշխարհի առաջնությունում ենթարկվել է քաղաքական արգելքների»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ընդգծելով, որ արգենտինացի Լիոնել Մեսսին և պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն չեն կարող համեմատվել:
«Նրանք ճիշտ չօգտագործեցին Ռոնալդուին: Ցավոք, նրանք «քաղաքական արգելքներ» կիրառեցին նրա նկատմամբ: Ռոնալդուի նման ֆուտբոլիստին խաղադաշտ դուրս բերել, երբ խաղին մնացել էր ընդամենը 30 րոպե, փչացրեց նրա տրամադրությունը և նրանից շատ էներգիա խլեց»,- այս մասին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Էրզրումի նահանգում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։
«Ռոնալդուն այն ֆուտբոլիստն է, ով աջակցում է պաղեստինյան հարցին» - հավելել է նա:
Հիշեցնենք, որ 37-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել Կատարում անցկացված աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի՝ Մարոկկոյի դեմ խաղի երկրորդ խաղակեսում, որտեղ Պորտուգալիան պարտվել է 1-0 հաշվով: Ռոնալդուն նաև պահեստայինների նստարանին է մնացել Շվեյցարիայի դեմ 16-րդ եզրափակիչ խաղում։