Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում արմատական փոփոխություններ տեղի կունենան: Այս մասին հայտնում է ակումբի լրատվության բաժինը։
Թիմում իրենց ելույթները չեն շարունակի հետևյալ ֆուտբոլիստները. Տիագո Կոելյո, Վանգու Բատիստա Գոմե, Ֆոֆանա Բեկո, Սանտոս, Բորիս Կադիո, Բենիկ Հովհաննիսյան, Կարապետ Մանուկյան, Սարգիս Մեթոյան, Բլադիմիր Դիաս, Դեու Դոսա, Ռոնալդ Կուելյար, Լուկաս Վենտուրա, Կևին Ռեյես:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում վերոնշյալ ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար և հաջողություն է մաղթում հետագա կարիերայում: Նշվում է, որ բազմաթիվ համալրումների մասին կտեղեկացնեն մոտ ապագայում։