Սպորտ

Շանթ Սարգսյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր

Շանթ Սարգսյանը՝ կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնության երրորդ մրցանակակիր

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը երրորդ տեղն է զբաղեցրել Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված կայծակնային (բլից) շախմատի Եվրոպայի առաջնությունում և արժանացել բրոնզե մեդալի։ 22 պարտիայում վաստակած 17,5 միավորով Սարգսյանը լավագույն արդյունքն է ցույց տվել Չեխիայի ներկայացուցիչ Դավիդ Նավարայի և Լեհաստանի ներկայացուցիչ Մաչեյ Կլեկովսկու հետ, սակայն լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել է երրորդ տեղը:

Շանթ Սարգսյանն առաջնությունում տարել է 15 հաղթանակ, 5 պարտիա ավարտել է ոչ-ոքի և կրել է 2 պարտություն: Այս ստուգատեսում Հայաստանը ներկայացրել է նաև գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 9-րդ տեղը՝ վաստակելով 16,5 միավոր։

Կատովիցեում անցկացվել է նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ, սակայն, Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մեդալներից։ Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 16-րդ տեղը՝ 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նույնքան միավորով մրցաշարն ավարտել է 18-րդ հորիզոնականում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական