Սպորտ

ՀՖՖ-ն «Փյունիկի» սեփականատիրոջը սուտ մատնության համար դատի կտա

ՀՖՖ-ն «Փյունիկի» սեփականատիրոջը սուտ մատնության համար դատի կտա

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրած կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարությունների համար դատի կտա։

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն այս տարվա դեկտեմբերի 16-ին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՀՖՖ ղեկավարության հասցեին հնչեցրել է կեղծիք, զրպարտություն պարունակող հայտարարություններ, նաեւ դիմել է սուտ մատնության, ինչը, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն, ենթակա է քրեական պատասխանատվության:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է, որ ՀՖՖ-ի և ՀՖՖ ղեկավարության հասցեին արված զրպարտության եւ կեղծիքի համար դատարանի միջոցով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ».- այս մասին ասվում է ՀՖՖ տարածած պաշտոնական հայտարարության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական