Սպորտ

Գրետա Վարդանյանը՝ պարա փաուերլիֆթինգի Աշխարհի գավաթակիր

Գրետա Վարդանյանը՝ պարա փաուերլիֆթինգի Աշխարհի գավաթակիր

ԱՄԷ Դուբայ քաղաքում տեղի ունեցող պարա փաուերլիֆթինգի Աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ հավաքվել են 40 երկրների 243 մարզիկներ, Հայաստանը ներկայացրել է գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը (մարզիչ՝ Արտակ Ներսիսյան): Գրետան հանդես է եկել մինչև 55 կգ քաշային կարգում։

Հայ մարզուհին հաջողությամբ է կատարել բոլոր մոտեցումները՝ հստակ բարձրացնելով 85, 90 և 93 կիլոգրամանոց ծանրաձողերը և նվաճել է չեմպիոնի տիտղոսը։ Նա ոսկե մեդալ է նվաճել նաև բարձրացրած քաշերի գումարային հաշվարկում: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական