Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է առաջին մեդալը: Մինչև 102 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Սամվել Գասպարյանը: Հայ ծանրորդի երկամարտի արդյունքը 389 կգ է՝ պոկել է 175 կգ և հրել 214 կգ: Հաղթողի կոչումը 391 կգ-ով նվաճել է Կատարը ներկայացնող Իբրահիմ Էլբախին:
Դեկտեմբերի 15-ին մրցահարթակ դուրս կգան Լիանա Գյուրջյանը (81 կգ), որը ելույթ կունենա B խմբում և Հռիփսիմե Խուրշուդյանը, որը մեդալների համար կպայքարի A խմբում (87 կգ):