Տարածվող լուրերի համաձայն՝ Բրազիլիան ցանկանում է Տիտեի փոխարեն հավաքական հրավիրել «Մանչեսթր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։
Ըստ sport.es-ի՝ Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է գայթակղիչ առաջարկ կատարել կատալոնացի մարզչին՝ չնայած այն հանգամանքին, որ Պեպը վերջերս է նոր պայմանագիր կնքել մանչեսթերյան ակումբի հետ։ Նշենք, որ նոր պայմանագրով Գվարդիոլան կգլխավորի «Սիթին» մինչև 2025թ.։
Բրազիլիայի ֆեդերացիայի ներկայացուցիչները առաջիկայում կկապվեն Պեպ Գվարդիոլայի հետ և կփորձեն համոզել նրան՝ տեղափոխվել Բրազիլիա։
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականը Կատարում տեղի ունեցող ֆուտբոլի Աշխարհի առաջնության շրջանակներում ձախողվեց՝ ¼ եզրափակիչում 11-մետրանոց հարվածաշարով պարտվելով Խորվաթիայի հավաքականին։ Հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Տիտեն հեռացավ գլխավոր մարզչի պաշտոնից։