Սպորտ

«Շնորհակալություն ձեր անզուգական աջակցության համար». Էդոն Ազարը ավարտում է միջազգային կարիերան

«Շնորհակալություն ձեր անզուգական աջակցության համար». Էդոն Ազարը ավարտում է միջազգային կարիերան

Բելգիայի հավաքականի և Մարդրիդի «Ռեալի» հայտնի ֆուտբոլիստ Էդոն Ազարը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին։ Ֆուտբոլիստը գրառում է կատարել սոցցանցի իր էջում և շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին։ 

«Շնորհակալություն սիրո համար։ Շնորհակալություն ձեր անսահման աջակցության համար: Շնորհակալություն այն երջանկության համար, որը մենք կիսում ենք 2008 թվականից ի վեր: Որոշեցի ավարտել միջազգային կարիերաս: Կկարոտեմ ձեզ տղերք».- գրել է ֆուտբոլիստը։ 

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը Բելգիայի հավաքականում իր նորամուտը նշել է 2008թ. նոյեմբերին՝ 17 տարեկան հասակում։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական