Սպորտ

Կայացել է կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության վիճակահանությունը

Կայացել է կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության վիճակահանությունը

Դեկտեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվեց B լիգայի չորրորդ խմբում, որտեղ կմրցի Մալթայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։

Հանդիպումները կկայանան ապրիլի 4-10-ը՝ Երևանում։ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ապրիլի 4-ին կմրցի Մալթայի, իսկ ապրիլի 10-ին՝ Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական