Սպորտ

Կրիշտիանու Ռոնալդուն շատ մոտ է աստղաբաշխական գործարքի կայացմանը. Marca

Կրիշտիանու Ռոնալդուն շատ մոտ է աստղաբաշխական գործարքի կայացմանը. Marca

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 37-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանակությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։

37-ամյա ֆուտբոլիստը և սաուդյան ակումբը պայմանավորվել են 2,5 տարի ժամկետով պայմանագրի շուրջ, ըստ որի պորտուգալացու տարեկան աշխատավարձը կկազմի 200 մլն եվրո։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագիրը ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից։

Նշվում է, որ եթե այս գործարքը կայանա պորտուգալացի հարձակվողը կդառնա մոլորակի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։ Համեմատության համար նշենք, որ Լիոնել Մեսսին ՊՍԺ-ում տարեկան վաստակում է 75 միլիոն եվրո (գովազդային պայմանագրերը ներառյալ)։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական