Սպորտ

Հովհաննես Բաչկովը շարունակում է անպարտելի մենամարտերի շարքը

Հովհաննես Բաչկովը շարունակում է անպարտելի մենամարտերի շարքը

Եվրոպայի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը շարունակում է անպարտելի մենամարտերի շարքը։ 

Բաչկովը չորրորդ հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում։ Ուզբեկստանում ընթացող Lift Promotions բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը հաղթել է մեքսիկացի Մարկոս ​​Գոնսալես Բարրազային՝ երկրորդ ռաունդում նոկդաունի ենթարկելով մրցակցին։ Բարրազան հրաժարվել է շարունակել պայքարը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական