Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է իսպանական Marca-ն։
37-ամյա ֆուտբոլիստը և ռիադյան ակումբը մոտ են պորտուգալացու հետ 2,5 տարվա պայմանագիր կնքելուն, որը կներառի 200 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար, ներառյալ՝ աշխատավարձը և գովազդային գործարքները:
Ֆինանսական տեսանկյունից Ռոնալդուն այս առաջարկին այլընտրանք չունի ո՛չ Եվրոպայում, ո՛չ Հյուսիսային Ամերիկայում։
Ռոնալդուն ազատ գործակալի կարգավիճակում է հոկտեմբերի 22-ից՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի խզումից հետո։