Սպորտ

Ֆուտբոլի արքան հոսպիտալացվել է

Ֆուտբոլի արքան հոսպիտալացվել է

Աշխարհի եռակի չեմպիոն Պելեն երեքշաբթի հոսպիտալացվել է, հայտնում է ESPN-ը։

Բրազիլացին չնախատեսված հոսպիտալացվել է Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոց, նա նախկինում այնտեղ հետազոտություններ է անցել։ Նախկին ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մարմնի ընդհանրացված այտուց, այդ թվում՝ դեկոմպենսացված սրտի անբավարարություն, ինչպես նաև շփոթություն։

Նշվում է, որ վերջին ամիսներին իրականացված քիմիոթերապիան արդյունք չի տվել։ Այս պահին Պելեն հետազոտվում է, հիվանդանոցից դուրս գրվելու կանխատեսումներ չկան։ Պելեի հոսպիտալացումը հաստատել է նրա կինը՝ Մարսիան՝ նշելով, որ նա ընդհանուր հետազոտություն է անցնում։

82-ամյա Պելեն 2022 թվականին երկու անգամ հոսպիտալացվել է Ալբերտ Էյնշտեյնի կլինիկա՝ երեք չարորակ ուռուցքների (աղիքներ, լյարդ և թոքեր) և միզուղիների վարակի բուժման հետ կապված միջամտությունների համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական