«Ինտեր Մայամին» մոտ է Լիոնել Մեսսիի հետ համաձայնության գալուն։ Ամերիկյան ակումբը վստահ է, որ արգենտինացի գերաստղի հետ պայմանագիր կկնքի հենց Քաթարում աշխարհի առաջնությունից հետո։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Մայամիի ֆրանչայզը, որը պատկանում է Դեյվիդ Բեքհեմին, ակնկալում է, որ Մեսսին ՊՍԺ-ից կտեղափոխվի եվրոպական սեզոնի ավարտից հետո։ Այս գործարք 35-ամյա ֆուտբոլիստին կդարձնի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը: