«Apple» տեխնոլոգիական ընկերությունը շահագրգռված է գնել անգլիական հեղինակավոր «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը՝ ապշեցուցիչ 5,8 միլիարդ ֆունտ ստեռլինգով:
Ակումբի ներկայիս սեփականատերերը՝ ամերիկյան Գլեյզերների ընտանիքը, որոշել են վաճառել ակումբը՝ տեղի տալով երկրպագուների պահանջին, որոնք դժգոհ են կառավարումից։
Ամերիկացի միլիարդատերերը ակումբը կվաճառեն ամենաբարձր գնորդին, իսկ «Apple»-ի ղեկավարները ցանկություն են հայտնել քննարկել հնարավոր գործարքը:
«Apple»-ը աշխարհի ամենամեծ տեխնոլոգիական ընկերությունն է, որի տարեկան եկամուտը կազմում է գրեթե 326 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Կալիֆորնիայում գործող ընկերությունը չունի «Յունայթեդի» պես ֆուտբոլային ակումբ ունենալու փորձ, սակայն գործադիր տնօրեն Թիմ Կուկը ցանկանում է ուսումնասիրել ակումբի սեփականատերերի հնարավորությունները և բանակցություններ վարել վաճառքը վերահսկող բանկերի հետ, որոնց թվում է The Raine Group-ը:
Հատկանշական է, որ Կուկի ծրագրի մաս կարող է կազմել «Apple»-ի նոր ժամանակակից մարզադաշտի կառուցման ֆինանսավորումը, որն աշխարհում լավագույնը կդառնա:
Հիշեցնենք, որ Գլեյզերները «Մանչեսթեր Յունայթեդը» գնել են 2005 թվականին։