Սպորտ

Պեպ Գվարդիոլան երկարաձգել է Մանչեսթր Սիթիի հետ պայմանագիրը

Իսպանացի մասնագետ «Մանչեսթր Սիթիի» ներկայիս մարզիչ Պեպ Գվարդիոլան ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել։ Մարզիչը մեկ տարվա պայմանագիր է կնքել՝ 12 ամսով էլ երկարաձգելու հնարավորությամբ։ 

«Չէի կարող ավելի լավ տեղում լինել». այսպես է արտահայտվել Պեպ Գվարդիոլան «Սիթի» հետ նոր պայմանագիր կնքելուց հետո։ Նշենք, որ իսպանացի մասնագետի և ակումբի միջև պայմանագրի ժամկետը ավարտվում էր հունիսին։ 

Այս պայմանագրով իսպանացի մասնագետի աշխատավարձը կբարձրանա։ Աղբյուրները սակայն չեն նշում, թե ինչքան այն կկազմի։ Հիշեցնենք, որ Գվարդիոլան ստանում էր 20 մլն ֆունտստերլինգ աշխատավարձ։