Սպորտ

Էրիկ Իսրայելյանն աշխարհի առաջնության եզրափակչում է

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա եզրափակչի մասնակից: 60 կգ Էրիկ Իսրայելյանը շարունակում է հաթանակների շարքը` այս անգամ պարտության մատնելով բռնցքամարտում մեծ հեղինակություն վայելող անգլիական դպրոցի ներկայացուցչին:

Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, անգլիացի Նելսոն Բիռչառի հետ մնամարտում Էրիկն ուներ մեծ առավելություն: Նա արեց այն ինչ ցանկացավ, անգամ նոկդաունի ենթարկեց անգլիացուն: Արդյունքում՝ բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ մարզիկին: