Սպորտ

Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթել է և ապահովել առնվազն բրոնզե մեդալ

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։ 

Եվրոպայի գործող չեմպիոն Էրիկ Իսրայելյանը ժամանակից շուտ հաղթել է մեքսիկացի Ռաուլ Էռերիային և կիսաեզրափակչում է:

Իսրայելյանը բոլոր ռաունդներում ունեցել է նկատելի առավելություն, իսկ երրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը՝ հաղթանակը շնորհելով Իսրայելյանին: