Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադա Ալ Թանին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հայտարարեց բացված:
Մեկնարկը տրվեց BTS հարավկորեական խմբի վոկալիստ Չոն Ջոնգուկի ելույթով։
Էլ Խաուր քաղաքի «Ալ Բայտ» ստադիոնում ուժերը կչափեն Կատարի և Էկվադորի հավաքականները:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ է անցկացվում ձմռանը և առաջին անգամ է, որ այն կայանում է արաբական երկրում։