Սպորտ

Արցախցի բռնցքամարտիկն աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում հաղթանակով է մեկնարկել 57 կգ քաշային արցախցի Մանվել Պետրոսյանը։

Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, հայ  մարզիկը առավելության է հասել վենեսուելացի Գոնսալես Կուբելիոյի նկատմամբ։ Այսօր Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ։