Սպորտ

Ես վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կզբաղվի դրանով. Ռունին՝ Ռոնալդուի հարցազրույցի մասին

«Մանչեսթր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուին։ Նշենք, որ պորտուգալացին Պիրս Մորգանի մոտ հարցազրույցում քննադատել էր «Մանչեսթրի» ղեկավարությանը, մարզիչներին և ակումբում ստեղծված իրավիճակի հետ կապված մի քանի սկանդալային հայտարարություններ արել։ Նա շատ կոշտ էր արձագանքել նաև նաև իր նախկին խաղընկեր Ուեյն Ռունիի հայտարարություններին։

«Կրիշտիանու Ռոնալդուն ֆանտաստիկ խաղացող է, և ինչպես ես ասացի, նա և Մեսսին, հավանաբար, լավագույն խաղացողներն են: Սա քննադատություն չէ։ Ես միայն ասացի, որ բոլորս ծերանում են, և այժմ Կրիշտիանուն ակնհայտորեն զգում է, որ վերջապես ստիպված է դիմակայել դրան:

Ակնհայտ է, որ նա հարցազրույց է տվել, որը  տարածվել է աշխարհով մեկ, և դա տարօրինակ է, որոշ մեկնաբանություններ տարօրինակ են: Բայց ես վստահ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կզբաղվի դրանով. հենց որ տեսնեն ամբողջական հարցազրույցը, կձեռնարկեն անհրաժեշտ քայլերը».-ասել է Ռունին։ 

Հիշեցնենք, որ հարցազրույցում պորտուգալացին Ռունիի խոսքերը մեկնաբանել էր՝ նշելով, «նա, հավանաբար, դա անում է այն պատճառով, որ ինքն ավարտել է կարերիան, իսկ ես դեռ շարունակում եմ խաղալ»։